28/04/2015 13:22
Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով Թուրքիայի ՍԴ հայց է ներկայացնում
Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանը պատրաստվում է Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնել՝ Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 29-ին Վաշինգթոնում գտնվող «Լիսակոր» մամլո սրահում:
Մամուլի ասուլիսին մասնակցելու են Արևելյան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանը, իրավական գլխավոր խորհրդական և Լա Հեյի ատյանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Ախավան, թուրքական օրենքների գծով խորհրդական Ջեմ Սոֆուօղլուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության խորհրդական Թենի Փերի Սիմոնյանը և Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Փայամ Ախավան հայտնել է, որ դատի ընթացքը ցույց կտա, թե Անկարայի իշխանությունները որքանով են հարգում քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները:
Նրա խոսքով՝ դատի նպատակն է «անցյալի վերքերը դարմանել արդար քայլով, նպաստել Հայաստան Թուրքիա հարաբերությունների բարելավմանը»:
Սիսի կաթողիկոսարանն ու դրան կից վանքն ու եկեղեցին բռնագրավվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: