28/04/2015 15:50
ՌԴ-ն կերկարաձգի պարզեցված մաքսային ռեժիմով ՀՀ-ին գազի մատակարարումը մինչև 2016թ.
ՌԴ Կառավարությունը Պետական Դումային է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է մինչև 2016թ-ը երկարաձգել պարզեցված մաքսային ռեժիմով բնական գազի, նավթամթերքների և ադամանդների մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթուղթը երկարաձգում է պարզեցված մաքսային ռեժիմով նշված ապրանքատեսակների ներկրումը Հայաստան մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը:
Նշվում է, որ 2014թ-ին ՌԴ-ից Հայաստան ներկրվել է 1.8 մլրդ խմ բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: 2014թ-ի առաջին-երկրորդ եռամսյակում չմշակված ադամանդի ներկրում չի իրականացվել: