28/04/2015 12:21
Երեկվա դրությամբ՝ Նեպալի երկրաշարժի զոհերի թվում հայեր չկան
Ապրիլի 27-ի ժամը 18.30-ի դրությամբ Նեպալում զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասին տվյալներ չկան: Ինչպես հայտնում են ՏԿԱԻՆ-ից՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանի և Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, որտեղից տեղեկություններն այս պահին էլ շարունակվում են ճշտվել:
Հիշեցնենք, որ Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, որին հաջորդել են 15 հետցնցումները, որոնք զգացվել են ամբողջ տարածաշրջանում՝ Պակիստանում, Բանգլադեշում և Հնդկաստանում:
Տեղական իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել երկրում։ Դեռ երեկ խոսվում էր 4310 զոհերի մասին, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է, հասնելով՝ մոտ 4 հազար 400-ը: Զոհերի թվում կան մեծ թվով կանայք և երեխաներ:
Բազմաթիվ մարդիկ մայրաքաղաք Կատմանդուում դուրս են եկել փողոցներ՝ վախենալով առավել ուժեղ ցնցումներից: Երկրաշարժի հետևանքով ավերվել են նաև մի քանի պատմական շինություններ են ավերվել, իսՑնցումները զգացվել են ամբողջ տարածաշրջանում՝ Պակիստանում, Բանգլադեշում և Հնդկաստանում։