28/04/2015 20:13
Բնական միջոց, որով կազատվեք երակների վարիկոզ լայնացումից
Երակների վարիկոզ լայնացումը հանդիսանում է արյան վատ շրջանառության հետևանքով։ Եթե այն ժամանակին չբուժվի և չկանխվի, ապա կարող է հանգեցնել թրոմբների և այլ լուրջ հիվանդությունների առաջացման։ Կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են երակների վարիկոզ լայնացման բուժմանը։ Այս մասին հայտնում է Life.panorama.am-ը:
Կալենդուլան (վաղենակ) այն կարևորագույն բնական դեղաբույսն է, որի արդյունավետությունը երակերի վարիկոզ լայնացման համար ապացուցված է։
Կալենդուլան ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։ Այն կարելի է գտնել մարգագետիններում, դաշտերում։ Կալենդուլան վաճառվում է նաև դեղատներում։
Անհրաժեշտ բաղադրիչները.
• 2 բուռ կալենդուլա
• 500 գրամ խոզի ճարպ
Պատրաստման եղանակը.
Կալենդուլան լավ մանրացնել։ Խոզի ճարպը հալեցնել համապատասխան տարայի մեջ և ավելացնել կալենդուլան։ Թույլ տվեք խառնուրդը մի փոքր եփվի և վերցրեք կրակի վրայից։
Հաջորդ օրը ստացված զանգվածը այնքան տաքացնել, մինչև հեղուկ դառնա։ Քամել այն և հեռացնել կալենդուլայի մասնիկները։ Վերջնական զանգվածը լցնել ապակե համապատասխան տարայի մեջ։ Օգտագործել այս դեղատոմսը ամեն օր՝ մերսելով լայնացած երակների հատվածում։