29/04/2015 16:45
Հնդկական տոնավաճառ-ցուցահանդեսը՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 10-ը
Ապրիլի 30-ից մայիսի 10-ն անցկացվելու է «Հնդկական օրերը Հայաստանում» միջազգային ցուցահանդես:
Ցուցահանդեսին մասնակցում են տասնյակ խոշոր, փոքր և միջին կազմակերպություններ, կառույցներ ու ներկայացուցիչներ, փառատոնի ընթացքում անհատական տաղավարներով ներկայացնելու են իրենց գործունեությունը, ծառայություններն ու արտադրանքները` այս կերպ խթանելով նմանատիպ կառույցների միջև կապերի հաստատումն ու համագործակցությունը:
Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստան-Հնդկաստան գործարար կամուրջ` կարևորելով պետություն և գործարարություն փոխշահավետ համագործակցությունը:
«Հնդկաստանի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 30-ին, ժամը 13:00-ին, ՀՀ, Կառավարական տուն 1, նիստերի մեծ դահլիճում / մուտքը Մելիք Ադամյան փողոցի կողմից/: