29/04/2015 09:45
Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների մասին ՌԴ ԿԲ հրապարակած տվյալները չեն համընկնում ՀՀ ԿԲ տվյալներին
«Հայկական Ժամանակը» գրում է. «ՌԴ կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը միայն բանկային համակարգով կազմել է 1 միլիարդ 752 միլիոն դոլար:
Ռուսաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ծավալներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ուզբեկստանն է՝ 5.8 մլրդ դոլար, այնուհետև Տաջիկստանը՝ 3.6 մլրդ, Ղազախստանը և Ուկրաինան՝ 2.1-ական մլրդ, և Մոլդովան 1.8 մլրդ: Ադրբեջանը 7-րդն է 1.3 մլրդ դոլար ցուցանիշով: Ուշագրավ է, որ ՌԴ ԿԲ-ի հրապարակած տվյալները չեն համընկնում ՀՀ ԿԲ-ի տվյալների, ըստ որոնց ՌԴ-ից փոխանցումների ծավալը 2014-ին կազմել է 1.5 մլրդ դոլար»: