29/04/2015 10:25
Ծառուկյանից հետո ԲՀԿ-ն ֆինասական առումով շատ ավելի զուսպ պետք է լինի. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինասական հարցերով այլևս կզբաղվեն 2 հոգի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանն ու կուսակցության փոխնախագահ Վարդան Վարդանյանը։
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է, որ այդ հարցը վաղուց կուսակցությունում հստակեցված է. «Մենք ֆինասական որևէ խնդիրներ չենք ունեցել, բնականաբար կուսակցությունը Գագիկ Ծառուկյանից հետո ֆինասական առումով շատ ավելի զուսպ պետք է լինի, իմ և պարոն Մանուկյանի միջև ֆինասական որևէ խնդիր չի եղել։ Ի սկզբանե, ես ասել եմ, որ ես տարածքային կառույցների ֆինասական խնդիրներով չեմ զբաղվելու։ Կուսակցության տարածքային ֆինասական խնդիրներով հավասարապես զբաղվում են երկու հոգի՝ պարոն Մանուկյանը և պարոն Վարդանյանը»,- տեղեկացրել է Զոհրաբյանը։
«ԲՀԿ-ի ֆինասական հարցերի տնօրինման հետ կապված տարաձայնություններ էին առաջացել Ն. Զոհրաբյանի և Ա. Մանուկյանի միջև, ինչը, պարզվում է, հարթվել է»,- հավելել է թերթը։