29/04/2015 16:37
Նազիկ Ասլանյանի «Եղիցի լույս» ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 30-ին` ժամը 17.00-ին, ԱԿԱԴԵՄԻԱ պատկերասրահում /Բաղրամյան 24/, բացվելու է գեղանկարիչ Նազիկ Ասլանյանի «Եղիցի լույս» անունը կրող անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
«Գաղափարները, որոնցով ներշնչվում է նկարչուհին և հիմք են հանդիսանում ստեղծագործելու, դա վեհությունն է, բարությունը, հզորությունը, գեղեցիկը: Այս գաղափարները, որոնք հանդիսանում են կյանքի շարժիչ ուժը, լույս են, հոգու հզոր լույսը, որով լեցուն են նկարչուհու կտավները: Այս ամենը, կյանքի շարժիչ ուժն են, դեմ են չարին, հոգու և մտքի մթությանը: Խավարի և չարիքի դեմ պայքարը, որի բարձրագույն դրսևորումը գենոցիդն է իրակնացվում է լույսի, վեհության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
1993- 1997 – խմբային ցուցահանդեսներ Լոնդոնում
1998 – անհատական ցուցահանդեսներ Վաշինգտոն, Բոստոն
2002-2014 –խմբային ցուցահանդեսներ Երևան, Կանադա, Սոֆիա, Նյու Յորք
2009-անհատական ցուցահանդես «Ակադեմիա» պատկերասրահ, Երևան
2012-2013 – Տարեկան ցուցադրություն «Ագորա» պատկերասրահ, Նյու Յորք.
Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: