30/04/2015 10:25
Ուորլիք. Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը:
«Փարիզում տեղի ունեցան արդյունավետ և դրական հանդիպում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Նշենք, որ նախօրեին Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։