30/04/2015 11:53
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական աջակցություն կտրվի
Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը:
Նախարարը իր խոսքում ասել է, որ այս որոշմամբ հնարավորություն կտրվի Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի մասնակից 50 վետերանների առողջության պահպանումն ու հանգիստը: