30/04/2015 13:00
Կառավարությունը որոշեց ներդնել պրոբացիոն ծառայություն
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց ներդնել պրոբացիոն ծառայություն:
«Հայեցակարգի շրջանակում նախատեսվում է ստեղծել Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն, որը կներառի մի շարք միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունն` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավվածությանը, ինչպես նաև՝ հանրային կյանքի ներգավվածությանը»,- իր խոսքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Պրոբացիայի ստեղծման հիմնական նպատակներից է, շարունակեց խոսքը նախարարը, կրկնհանցագործության կրճատումը և հասարակության անվտանգության ապահովումը, հանցագործություն կատարած անձի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով նրանց վերահսկելու, ներառյալ հարկ եղած դեպքում հսկելու, վերասոցիալականացման ծրագրեր մշակելու և իրականացնելու միջոցով ուղղորդելու ու աջակցելու և նրանց բարեհաջող սոցիալական ներգրավվածությանը խթանելու նպատակով: