01/05/2015 10:04
Ռուս վերլուծաբան. Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը միասին լինեն ԵՏՄ կազմում
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սոբյանինը «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին ոչ ներքին ոչ էլ արտաքին քաղաքական հանգամանքներ չի տեսնում, որոնք կարող են նպաստել Ղարաբաղյան լայնածավալ պատերազմի վերսկսման:
Ըստ նրա` Ադրբեջանի կողմից տնտեսական խնդիրներով պայմանավորված պատերազմի վերսկսման մասին լուրերը ընդամենը քաղաքագետների սադրանքներ են: Իսկ կարգավորման մասով էլ փորձագետը նշել է, որ դա հնարավոր կլինի, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինեն ԵՏՄ կազմում, իսկ որ Ադրբեջանը կլինի ԵՏՄ կազմում, ըստ քաղաքագետի, մոտ 2-2.5 տարվա խնդիր է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: