02/05/2015 12:56
Էմմի. Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին
Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Facebook-ի իր էջում այս մասին գրել է երգչունի Էմմին:
«Բարի օր…
Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով:
Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:
Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- գրել է Էմմին: