02/05/2015 23:12
Հայաստանն իմ կյանքի մի մասնիկն է. Մահացել է Մայա Պլիսեցկայան
Գերմանիայում 90 տարեկանում մահացել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը լրագրողներին ասել է, որ մահվան պատճառը սրտի նոպան է եղել։ Բժիշկները պայքարել են պարուհու կյանքի համար, բայց ապարդյուն:
Մ. Պլիսեցկայային հուղարկավորելու են Ռուսաստանում։
Նշենք, որ հայտնի պարուհին բազմիցս այցելել է Հայաստան և ասել, որ այն համարում է իր կյանքի մասնիկը:
Մ. Պլիսեցկայան Լենինյան մրցանակի դափնեկիր է, «Տրիումֆ» և «Ռուս ազգային Օլիմպ» մրցանակների դափնեկիր, «Պետության առջև ունեցած ծառայության համար» 3, 2, 1 աստիճանի շքնանշանակիր: