02/05/2015 11:47
Մեծ Բրիտանիան շունչը պահել սպասում է
Մեծ Բրիտանիան շունչը պահած սպասում է. արքայազն Ուիլյամը կնոջը՝ Քեյթ Միդլթոնին շտապ տեղափոխվել է Սուրբ Մարիայի անվան հիվանդանոց, վերջինիս մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը:
«Վեստի.ռու»-ն գրում է, որ թագավորական փոքրիկի լույս աշխարհ գալը սպասում էին դեռ ապրիլի 25-26-ին: Ծնողները այդպես էլ չհայտարարեցին, թե իրենց երկրորդ զավակը աղջիկ է, թե տղա:
Նշվում է, որ նորածնի սեռը, քաշը և ծնվելու ժամը Քենսիգթոնյան պալատը կհայտարարի, երբ Ուիլյամն ու Քեյթը այդ ուրախ լուրը կհայտնեն Եղիսաբեթ թագուհուն: