03/05/2015 20:52
Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման
տեսանկյունից:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում ընտրությունների կարևորությունը: Այնհուտեև կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: