03/05/2015 15:45
Հայկ Խանումյան. Քարոզարշավը ցույց տվեց` իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար
Մենք իշխանություններին չենք վստահում: Նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը.
«Ճիշտ է` լուրջ խախտումների մասին ահազանգեր դեռևս չենք ստացել: Հիմնականում փոքր թերություններ են տեղի ունեցել, որոնց վստահված անձինք և հանձնաժողովների անդամները փոսրձում են լուծում տալ»,- ասաց Հայկ Խանումյանը:
Նա նշեց, որ իրենց առաջնային նպատակը Արցախում քաղաքական համակարգի որակների բարձրացումն է.
«Այն, որ այս անգամ, ի տարբերություն 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների, արդեն իսկ գոյություն ունի լուրջ մրցակցություն խոսում է քաղաքական որակների բարձրացման մասին»,- ասաց Հայկ Խանումյանը:
Միաժամանակ նա մասնրամասնեց, թե ինչ խախտումներ են եղել քարոզարշավի ընթացքում.
«Երբ ասում եմ խախտումներ, խոսքը թե' ոչ հավասար լուսաբանման մասին է, թե' ԱԱԾ-ի կողմից ամենաայլանդակ միջամտությունների մասին»,- ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարը:
Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ իր ղեկավարած ուժը հաղթահարելու է ընտրական շեմն ու ներկայացված է լինելու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում:
«Մեծ ակնկալիքներ ունենք հատկապես մեծամասնական թեկնածուներից: Մենք առաջադրել ենք 5 մեծամասնական թեկնածու, կարծում եմ` երեքի՝ հաջողության հասնելու հավանականությունը բավականին մեծ է»,- ամփոփեց Հայկ Խանումյանը:
Մանրասմաներնը՝ Aysor.am-ի տեսանյությում: