03/05/2015 08:36
Արցախում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները. Բացվել է 279 ընտրատեղամաս
Այսօր առավոտյան ժամը 8:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր համայքներնում, ինչպես նաև Երևանում` ԼՂՀ ներկայացուչությունում, բացվեց 279 ընտրատեղամասերը, որտեղ 101 հազար 653 ընտրող հնարավորություն կունենա ընտրել Արցախի խորհրդարանի ապագա կազմը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թաղթիկցը Արցախից:
Ընտրապայքարն ընթանում է ԼՂՀ ԱԺ 33 մանդատի համար, ընդ որում դրանից 22-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ մյուս 11-ը` մեծամասնականով:
Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն` «Ազատ հայրենիք», որի համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազգային վերածնունդ»` կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ, Արցախի ժողովրդավարական կուսակցություն` ԼՂՀ ԱԺ ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ԼՂ Կոմունիստական կուսակցություն` Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ, «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն` Գարիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ և «Շարժում 88» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ:
Ինչպես նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը` Արցախյան ընտրությունների ընթացքին հետևելու է 100-ից ավելի արտասահմանցի դիտորդ, այդ թվում` Բունդեսթագի պատգամավորներ, ներկայացուցիչներ ԵՄ մյուս երկրներից ու ԱՄՆ-ից:
Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը: