03/05/2015 17:53
Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի ավելի քան 61 տոկոսը
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ Արցախում և Երևանում գտնվող 12 ընտրատարածքներում ԼՂՀ ԱԺ ընտրություններին արդեն մասնակցել է 62.859 մարդ կամ ընտրողների ավելի քան 61 տոկոսը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:
Նրա խոսքով` Երևանում ԼՂՀ 500 քաղաքացիներից 489-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:
Նշենք, որ ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանում կլինի 33 մադատ, որոնցից 22-ը կվիճարկվեն համամասնական, իսկ մյուս 11-ը` մեծամասնական ընտրակարգով: