03/05/2015 16:00
ԼՂՀ ԱԺ պատգամավոր. Ընտրությունները չճանաչելն անհեթեթություն է. եթե մենք չլինենք, ո՞ւմ հետ են բանակցելու
Ընտրությունների ընթացքը դրական եմ գնահատում, հատկապես, եթե դրանք համեմատենք տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի մյուս երկրներում անցկացվող ընտրությունների հետ: Այս մասին Ստեփանակերտում Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից» ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը.
«Ընտրություններն ընդհանրապես նշանակում են ևս մեկ անգամ հաստատել մեր պետականությունն ու ցույց տալ, որ դա հարատև է ու անշրջելի»,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավորը:
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Արցախի ընտրությունները չճանաչելուն` Ժաննա Գալստյանը նշեց, որ նախ և առաջ դա նրանց գործն է.
«Եվ երկրորդ` ընտրությունները չճանաչելն անտրամաբանական է: Օրինակ` համանախագահող պետությունների դեպքում, եթե մենք չլինենք, իրենք ի ՞նչ են անելու: Չեն կարող չէ ՞ գնալ ուղղակի հրապարակում կանգնել ու սպասել, ով կգա բանակցելու: Անհեթեթ բան է, որ չեն ճանաչում»,- ամփոփեց Ժաննա Գալստյանը:
Նշենք, որ նա այս ընտրություններում ևս առաջադրված է` «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ տեղով:
Մանարամսները` Aysor.am-ի տեսանյութում: