03/05/2015 15:12
Վիտալի Բալասանյան. Ընտրությունները նորմալ են ընթանում, խախտումների մասին արձագանքներ չունենք
Երևի առաջին անգամն է, որ Արցախում նման լավ, համերաշխ ընտրություն է ընթանում: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց «Շարժում 88» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը:
«Օրվա կեսն արդեն անցել է, և կարող եմ ասել, որ ընտրությունները նորմալ են ընթանում: Կապ ենք պահում բոլոր ընտրատարածքների հետ և դեռևս որևէ խախտման մասին արձագանքներ չենք ստացել»,- ասաց Վիտալի Բալասնյանը:
Նրա խոսքով` ընտրությունների արդյուքները որոշում է ժողովուրդն ու իրենք հույս ունեն, որ ներկայացված կլինեն Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովում.
«Հույսեր ունենք հատկապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուների հետ կապված: Նրանք ճանաչված մարդիկ են` հատկապես պաշտպանության հարցում, նվիրված և հայրենասեր անձնավորություններ»,- աաց Վ. Բալասնայանը:
Լրագրողների հարցին` իսկ ինքն այսօր հանուն ի նչի՞ է քվեարկել, Արցախի նախագահի նախկին թեկնածուն պատասխանեց. «Քվեարկել եմ հանուն անվտանգության»:
Մանրամասները` Aysor.am-ի տեսանյութում: