03/05/2015 21:27
Բակո Սահակյանն ընդունել է եվրոպացի դիտորդներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԼՂՀ նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու համար` այն արժեւորելով քաղաքական, մարդասիրական եւ բարոյական տեսանկյուններից: