04/05/2015 17:43
Ռ. Քոչարյան. Ազատ ընտրությունների անցկացումը կարևոր է ԼՂՀ պետականության կայացման գործում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Այսօր, մայիսի 4-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախագահ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին և բոլոր արցախցիներին ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ընգծել դրանց կարևոր նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության կայացման և ժողովրդավարության ամրապնդման գործում»: