04/05/2015 11:14
Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում
Ռուսաստանցի հանրահայտ բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան իր մահից հետո խնդրել է դիակիզել մարմինը և տարածել մոխիրը Ռուսաստանի վրա: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»: Նրա կտակի մասին հայտնել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
Նա ասել է, որ պարուհու վերջին կամքով մարմինները պետք է այրել, և «երբ վրա հասնի տխուր պահը, իրենցից նա, ով ավելի երկար կապրի, կամ իրենց միաժամանակյա մահվան դեպքում իրենց աճյունները պետք է միացնել և տարածել Ռուսաստանի վրա»:
Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից մահացել է 89-ամյա Մայա Պլիսեցկայան: