04/05/2015 13:17
Հայտնի են ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. Առաջատարը «Ազատ հայրենիքն» է
Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ համամասնական ընտրակարգով առաջադրված բոլոր 7 կուսակցություններին կողմ է քվերակել 68.915 ընտրող: Այս մասին, լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ընտրությունների նախնական տվյալները, հայտարարեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան:
«Այդ ընտրողներից 33.632-ը կողմ է քվեարկել «Ազատ հայրենիքին», որը կազմում է 47 տոկոս, «Ազգային վերածնունդ»՝ 3709 ընտրող՝ 5.8 տոկոս, «Ազգային ժողովրդական» կուսակցություն՝ 13.105 ընտրող՝ 19.1 տոկոս, Կոմունիստական կուսակցություն՝ 1136 ընտրող՝ 1.65 տոկոս, «Խաղաղություն և զարգացում»՝ 591 ընտրող՝ 0.86 տոկոս, ՀՅԴ՝ 12.965 ընտրող՝ 18.81, «Շարժում 88»՝ 4777 ընտրող՝ 6.93 տոկոս:
Այսպիսով՝ 5 տոկոսի շեմը հաղթահարած 5 կուսակցություն անցնում է խորհրդարան:
Ընդգծենք, որ Արցախի խորհրդարան 5.38 տոկոսով անցնում է նաև Հայկ Խանումյանի ընդդիմադիր «Ազգային վրածնունդ» կուսակցությունը: