04/05/2015 13:08
Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի և Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` այն կարևորելով պատմական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: