04/05/2015 10:57
Պատվիրակության ղեկավար. Արցախցին ևս մեկ անգամ վերահաստատեց ինքնորոշման իր իրավունքը և որ հենց ինքն է իր ճակատագրի կերտողը
Արցախում անցկացվել են ազատ, թափանցիկ ընտրություններ, որոնք լիովին համապատասխանել են ժողովրդավարության բոլոր չափանիշներին: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց ազատ, անկախ Արցախում ապրելու իր իրավունքը», - ասաց նա:
Է. Շարմազանովը նշեց, որ նախօրեին անցկացված ընտրություններն իրենց ժողովրդավարության մակարդակով պետք է օրինակ լինեն տարածաշրջանային պետությունների համար:
«Այս ընտրությունները դիտարկեցին նաև միջազգային դիտորդներ, ովքեր իրենց կարծիքը պաշտոնապես դեռ կհայտնեն, բայց մեզ հետ մասնավոր զրույցներում նրանք արդեն նշել են, որ ամեն բան անցել է սաահմանված կարգով»,- ասաց Է. Շարմազանովը:
«Նախօերին արցախցին ևս մեկ անգամ վերահաստատեց ինքնորոշման իր իրավունքը և ընդծեց՝ հենց ինքն է իր ճակատագրի կերտողը»,- ասաց նա:
Նշենք, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ են ժամանել ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, Ալիկ Արզումանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը:
Նկատենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Իսկ երեկ՝ ընտրական ամբողջ օրը, բաժանվել էր խմբերի ու շրջում էր տարբեր շրջանների քաղաքներում ու գյուղերում: