05/05/2015 11:57
Ադրբեջանի դատարանը Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատարապարտեց
Ադրբեջանի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, գերեվարված Արսեն Բաղդասարյանին: Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը:
Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին:
Նշենք, որ հունվարին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Արսենը սահմանն անցել է ինքնակամ՝ չդիմանալով «հայկական բանակում տիրող բարքերին»: Հաղորդվում էր նաև, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:
Այսպիսով՝ Ադրբեջանի անգամ պաշտոնական գերատեսչությունն, այս դեպքի վերաբերյալ շատ հակասական վարկածներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի ադրբեջանական կողմում հայտնվելու օրն Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ նա՝ հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: