05/05/2015 20:41
«Եվրատեսիլ- 2015»-ի հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է
«Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը հայտնի է: Նրանց ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 %-ը: Այս մասին հայտնում է Eurovision.tv-ն:
Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3-ը, Նունե Եսայանը, Գրիգոր Նազարյանը, Արևիկ Ուդումյանը, Արեն Բայադյանը, Լեյլա Սարիբեկյանը:
Ժյուրիի կազմում 106 անդամը կին են, 131-ը՝ տղամարդ:
Նրանց միջին տարիքը 40 է, Իսրայելը և Շվեդիան ներկայացնող ժյուրիի անդամները ամենաերիտասարդն են՝ 17 տարեկան, իսկ ամենատարեց անդամը Սլովենիայից է՝ 86 տարեկան: