06/05/2015 10:11
Նախագահ Սերժ Սարգսյանը Սենատում հանդիպել է սենատորներ Մաքքեյնի և Մենենդեզի հետ
ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյան Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի առաջին օրն սկսվել է Սենատում տեղի ունեցած հանդիպումով, որին մասնակցել են Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից ընտրված սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ինչպես Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը:
«Ամերիկայի ձայնը» ի փոխանցմամբ՝ սենատից նախագահ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ Պետքարտուղարություն, որտեղ հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։
ՀՀ Նախագահի այցի երկրորդ օրը կսկսվի Հոլոքոստի թանգարանի այցով, որից հետո ՀՀ Նախագահը ներկա կլինի Կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա Հայաստանի վերաբերող նմուշներին և կմասնակցի նոր նամականիշի մարման արարողությանը։
ՀՀ Նախագահի աշխատանքային այցի շրջանակներում կստորագրվի նաև Հայաստանի և ԱՄՆ–ի միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր։