06/05/2015 09:23
ՀԷՑ-ը էլէներգիայի թանկացման երկու հայտ են պատրաստել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաև Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ:
Թերթի տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել, որոնցից մեկը հաշվարկված է վեց դրամի թանկացման համար, մյուսը՝ տասը: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 8-9-ը, «Ժողովուրդի» տեղեկություններով, վերջնականապես կհստակեցվեն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը:
Ըստ այդմ, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի կամ ուրբաթ օրը՝ մայիսի 8-ին, կամ էլ եկող շաբաթվա սկզբին: