07/05/2015 18:05
Բակո Սահակյանը համաներման մասին հրամանագիր ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 16 հոգու: Մերժվել է ներում շնորհել 45 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը: