07/05/2015 09:20
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն Պալաչի փոխարեն Ծառուկյանի թեկնածուին է սատարելու
«Հայկական Ժամանակին» հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:
«ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից՝ Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմագանովին հարցրել էին՝ արդյոք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչի՞ն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտայքի մարզային կառույցի հայեցողությանը»,- գրել է թերթը։