07/05/2015 09:55
Վարչապետն ասել է՝ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն
Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾԻԳ-երի ղեկավարների հետ: «Հրապարակի» տեղեկություններով, Աբրահամյանը խիստ է խոսել, ասել է՝ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն: ԾԻԳ-երի ղեկավարները խորհրդակցությունից հեռացել են նեղսրտած:
«Ասում են, թե վարչապետի բարկության պատճառը մինչ այդ իրեն հասած լուրերն են եղել՝ մի քանի մրցույթների վերաբերյալ, որոնցով որոշ մանր ու միջին չինովնիկներ «ատկատներ» են արել, ինչից իրեն բան չի հասել: ԾԻԳ-երի ղեկավարները վախեցած շշնջում էին, որ հնարավոր է պաշտոնանկություններ լինեն»,- գրել է թերթը։