07/05/2015 09:06
Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ
Ակտիվ քաղաքականությունից հեռացած ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով։ «Հրապարակին» հայտնի է դարձել, որ Ծառուկյանը Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը գնել է Արաբական Միացյալ էմիրությունների շեյխերից մեկի որդու հետ։ Այժմ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել առանձին, մեծ սրահ կառուցելու գործին, որը պետք է լինի հարազատ Աբովյանի կողմերում, վայրը դեռ հստակ չէ։
Ավելի վաղ «Հրապարակը» հայտնել էր, որ Ծառուկյանը BMW-ի ներկայացուցչությունը գնել է 4-5 մլն դոլարով։ «Ի դեպ, BMW-ի ներկայացուցչությունը «Եվրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերությունն է, դրա մեջ մտնում են նաև Mini-ն և Rolls Royce-ը։ Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը պատկանում էր օֆշորային սկանդալի զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանի որդուն, ով սակայն, հերքում էր ընկերության վաճառքի մասին լուրերը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը արտասահմանցի գործընկերների հետ միասին ձեռք է բերել Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը, նա ձեռք է բերել բաժնետոմսերի որոշակի մաս, ներկայացուցչության զարգացման ուղղությամբ առաջիկայում ծրագրեր են իրականացվելու։ Այս մասին հետագայում համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի», -հավելել է թերթը: