07/05/2015 13:13
Մայիսի 16-ին թանգարանային գիշերն է. թանգարաններն անվճար են
Մայիսի 16-ին կմեկնարկի «Թանգարանային գիշեր» ծրագիրը. այդ օրը ՀՀ տարածքի 110 թանգարան բաց է լինելու մինչև կեսգիշեր և գործելու են անվճար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Ըստ նրա, մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրն է, և թանգարանները կրկին բաց են լինելու մինչև 18:00-ն, այն դեպքում, երբ օրը երկուշաբթի է և սովորաբար այդ օրը թանգարանները փակ են լինում։