08/05/2015 13:05
Ռուստամյան. ՀՅԴ-ն հուսով է, որ իր առաջարկների մեծ մասն ընդունվել է
Բարեփխված Սահմանադրության նախագիծն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մայիսին։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե կլինի այդ նախագծում ՀՅԴ ներկայացրած բոլոր առաջարկները, սակայն նա հույս հայտնեց, որ դրանց մեծ մասն ընդգրկված կլինի:
«Երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել ևս նախագահական համակարգի պահպանմանը: 1995թ. ընդունված Սահմանադրությունը, ըստ էության, սահմանադրական միապետություն է սահմանում։ Այդ կառուցվածքի վերապրուկները պահպանվել են այսօրվա պետական կառավարման մեջ։ Ժողովրդավարության փոխարեն մենք պլուտոկրատիա ենք հաստատել, որը սահմանվում է «փող-իշխանություն-ավելի շատ փող»։ Խորհրդարանական համակարգը՝ իշխանությունը ոչ թե մեկ այլ մի քանի մարդու տալը, կքանդի այդ արատավոր շրջանը»,- նկատեց պատգամավորը: