08/05/2015 09:04
Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բազմիցս նշել է, որ շուտով դերասանն ազատ կարձակվի։
«Հրապարակը» նրանից փորձել է պարզել, թե ազատ արձակման նախապայմանները որոնք են։ «Ազատության մեջ գտնվելու համար 3 պայման կա, որ Վարդան Պետրոսյանը կարող է ազատության մեջ հայտնվել։ Առաջին՝ կվերանայեն խափանման միջոցը, և իր նկատմամբ կընտրվի բաց տիպի ռեժիմ։ 2-րդ՝ վաղաժամկետ պայմանական ազատումն է, 3-րդ՝ համաներումը»։
Խոսելով ժամկետների մասին, թե երբ կհայտնվի ազատության մեջ, փաստաբանն ասել է, որ մեկ կամ ամենաուշը 2 ամսից, իսկ համաներման դեպքում՝ ավելի շուտ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: