11/05/2015 16:28
Թուրքիայում թուրքերի ու փախստական սիրիացիների միջև բախումներ են եղել
Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում բախումներ են տեղի ունեցել սիրիացի փախստականների և տեղի բնակչության միջև։ Մեկ երեխա դանակով հասցված վնասվածքներ է ստացել:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ բախումների հետևանքով հրդեհվել են սիրիացիներին պատկանող խանութներ և բնակարաններ։ Հրկիզվել է հյուրանոցի շենքը, որտեղ ապրում է մոտ 30 սիրիացի։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ապաստանել է ավելի քան 1.6 մլն սիրիացի փախստական։ Նրանցից 230.000-ն ապրում է ճամբարներում, իսկ մյուսները տեղավորվել են տարբեր խոշոր քաղաքներում։