11/05/2015 19:52
Խաղի ժամանակ սրտի կանգից ֆուտբոլիստ է մահացել
Բելգիայի «Բերսխոտ» ֆուտբոլային ակումբի մարզիկ Տիմ Նիկոն դաշտում խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը և մահացել. բժիշկներին չի հաջողվել այդպեսլ էլ փրկել նրա կյանքը: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է:
Interfax-ի փոխանցմամբ՝ «Բերսխոտ» ակումբի մամլո ծառայությունից հայտնել են, որ սա թվով երկրորդ դեպքն է, երբ ֆուտբոլիսը մահանում է ֆուտբոլի դաշտում: Վերջերս մահացել է նաև «Լոկերեն» ակումբի 24-ամյա պաշտպան Գրեգորի Մերտենսը, ով սրտի կաթված էր ստացել խաղի ժամանակ, սակայն նա մահացել էր մի քանի օր հետո: