11/05/2015 12:00
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ
Մինսկում կայացել է Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ բռնցքամարտիկները, որոնք նվաճել են մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթել է իր բոլոր մրցակիցներին և դուրս է եկել եզրափակիչ: Իսկ արդեն եզրափակչում նա պարտվել է Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին, այդպիսով նվաճելով արծաթե մեդալը:
Իսկ 64 կգ քաշային Արա Պուլուզյանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: