11/05/2015 14:55
Լիբիական բանակային ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցրել Տուբրուկ քաղաքի շրջանում
Լիբիական բանակային ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցրել Տուբրուկ քաղաքի շրջանում երկրի տարածքային ջրեր անօրինական կերպով ներխուժած թուրքական նավթային բեռնատրանսպորային նավին: Lիբիական ռազմաօդային ուժերը գործողությունն իրականացրել են ռազմածովային ուժերի հետ համատեղ՝ այն բանից հետո, երբ նավի անձնակազմը հրաժարվել է դուրս գալ Լիբիայի տարածքային ջրերից:
Լիբիական աղբյուրները նշում են, որ վերոնշյալ միջադեպը բացառիկ չէ, և թուրքական նավերի կողմից նմանօրինակ իրավախախտումները կրում են պարբերական բնույթ: