12/05/2015 17:17
Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱԶԲ Գործադիր տնօրենի տեղակալ Դոմինիկ Ուոլթեն-Ֆրանսը և Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Պատվիրակության կազմում էին ԱԶԲ Գործադիր տնօրենի տեղակալ Դոմինիկ Ուոլթեն-Ֆրանսը և Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ համագործակցությունը, անդրադարձել են իրականացվող ծրագրերին, ընդգծել ինովացիոն ծրագրերի առաջնայնությունը, ինչպես նաև քննարկել են կանանց ձեռներեցության աջակցման ծրագրին առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր հարթակի ստեղծման և տեղական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շրջանակների ընդլայնման հարցը: