12/05/2015 10:02
Էլեկտրաէներգիայի թանկացմամբ ցեմենտի գին էլ կբարձրանա
Առաջիկայում էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կթանկանա նաև Հայաստանում արտադրվող ցեմենտի գինը: «Ժողովուրդին» հայտնել է «Հրազդան» ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: «Ժողովուրդը» հետաքրքրվել, թե էլէներգիայի սակագնի թանկացումն ինչպես կանդրադառնա ընկերության գործունեության վրա:
«Էլեկտրաէներգիայի թանկացմամբ ցեմենտի ինքնարժեքի գին էլ կբարձրանա: Հաստատ ցեմենտի գինը կվերանայենք: Այլ կերպ հնարավոր չէ»,- փոխանցել է գործարանի տնօրենը: