12/05/2015 13:50
Նեպալում նոր երկրաշարժ է գրանցվել
Այսօր առավոտյան Նեպալում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնություն է եղել է 7.4 մագնիտուդ:
Նոր ստորգետնյա ցնցումի հետևանքով մայրաքաղաք Կատմանդուի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել դուրս գալ փողոց, գրում է Reuters-ը՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայություններին հղումով:
Ավելի ուշ երկրի սեյսմոլոգները տվյալներ են հայտնել, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է արևելքում գտնվող Նամչե-Բազար բնակավայրից 68 կիլոմետր արևմուտք՝ Էվերեստ լեռան մոտակայքում: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան:
Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 ուժգնությամբ երկրաշարժ: Կարմիր խաչի տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8,4 հազար մարդ, ևս 17,5 հազարից ավելին վնասվածքներ է ստացել: