12/05/2015 09:03
«Մեծ պատերազմն» ավարտվել է. Կանադա մեկնող պատգամավորների անունները հայտնի են
«Մեծ պատերազմն» ավարտվել է. ԱԺ-ից Կանադա մեկնողների ցուցակը պարզ է: Մեկնում է մոտ 18 հոգի, կթռչեն մայիսի 22-ին, կմնան մինչև մայիսի 28-ը: Մեկնում են Գրիգորիչը` յուր տիկնոջ հետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, հայ-կանադական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և «մի կին ատամնատեխնիկ»` Ռուզան Մուրադյանը, որը Կանադայի հարցում հաղթել է ՀՀԿ-ական կանանց: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Գրիգորիչը հրահանգել է իր աշխատակազմին «երկիրը ներկայացնելի դարձնող, աշխարհից-կյանքից հասկացող կարգին մարդկանց ընդգրկել» մեկնողների ցանկում: Ի դեպ, օպերատոր էլ են տանում, որ անմահացնի տեղի ունենալիքը»,-հավելել է թերթը: