12/05/2015 09:23
Ոստիկանների խումբ է մեկնելու Լիսկայի տուն՝ նրա որդուն բերման ենթարկելու
«Հայկական Ժամանակը» իր աղբյուրներից տեղեկացել է, որ այսօր առավոտյան ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանենց տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու: Նման հանձնարարական տվել է դատախազը:
Նույն աղբյուրները կարծում են նաև, որ մեծ հավանականությամբ մարզպետի որդի՝ Տիգրան Խաչատրյանը, տանը չի լինելու, և ոստիկանները կվերադառնան ձեռնունայն: Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուրեր կան, թե նա հեռացել է Հայաստանից: Այս լուրը հաստատող փաստեր, սակայն, դեռևս չկան: