13/05/2015 20:06
Այս տարի «Թանգարանների գիշերը» կլինի մայիսի 16-ին
Մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ.հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումները ևս կանդրադարնան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այս տարի «Թանգարանների գիշերին» մասնակից թանգարանների թիվը 111-ն է: