Անձնական կյանքիս մասին դեռ նախընտրում եմ լռել. Նարե Գևորգյան

13/05/2015 21:00

Անձնական կյանքիս մասին դեռ նախընտրում եմ լռել. Նարե Գևորգյան


Երիտասարդ երգչուհի Նարե Գևորգյանը, ով բացի ձայնային տվյալներից աչքի է ընկել նաև հետաքրքիր արտաքինով և ժպտադեմությամբ, Aysor.am-ի հետ զրույցում անկեղծացավ նաև շատ ու շատ այլ թեմաների շուրջ:

-Նարե, ինչո՞վ եք այժմ զբաղվում:

-Այժմ աշխատում եմ Էրեբունու մշակույթի տանը. «Քաղաքում» հեռուստասերիալի մի քանի դերասաններ` Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ, ստեղծել են «Դիմակ» թատերախումբը, որտեղ ես աշխատում եմ որպես վոկալիստ:

-Դժվար չէ՞ երիտասարդ տարիքում «սովորեցնելը»:

-Դասավանդելու փորձ ձեռք եմ բերել դեռ 19 տարեկանից: Աշխատել եմ և́ երիտասարդների, և́ փոքրիկների հետ: Դա չափազանց հաճելի, բայց նաև պարտավորեցնող է: Չէ՞ որ ես, փաստորեն, կրթում եմ եկող սերնդին և սխալվելու իրավունք չունեմ: Բայց պետք է նշեմ, որ իմ աշակերտներին սիրում, վստահում և իրենց հետ շատ հույսեր եմ կապում: Միշտ իրեց ասում եմ` դուք իմ ԴԵՄՔՆ եք ներկայացնում (ժպտում է):

-Իսկ նոր երգ, տեսահոլովակ չե՞ք պատրաստում:

-Շուտով միանգամից երկու նոր երգ կներկայացնեմ իմ լսարանի դատին: Առաջինն ավելի ամառային, ռիթմիկ ոճի մեջ է, երկրորդը` ռոմանտիկ, լիրիկական:

-Համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ շարունակվո՞ւմ է:

-Այո, և միշտ կշարունակվի, քանի որ ինձ համարում եմ «Շանթի» մի մասնիկը, ինչի համար հպարտ եմ: Յուրաքանչյուր ստեղծագործող մարդու հաճելի է գտնվել պրոֆեսիոնալ և իրենց գործին տիրապետող մարդկանց շրջապատում: Այդ տեսանկյունից «Շանթ»-ում ես ինձ լիովին ապահով եմ զգում:

-Նարե, գո՞հ եք Ձեր ընտրած մասնագիտությունից, թե՞ հաճախ եք հիասթափությունների առընչվում:

-Այո, գոհ եմ: Իհարկե, գիտեմ, չկա մասնագիտություն, որտեղ չլինեն հիասթափություններ ու դժվարություններ, բայց այն, որ ես մեծագույն սիրով եմ անում իմ գործը և ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ մասնագիտությանը, ինձ ուժ է տալիս պայքարելու և երբեք չկոտրվելու: Հակառակն անելու իրավունք էլ չունեմ, քանի որ այդ դեպքում կհիասթափեցնեմ իմ այն լսարանին, որ ուրախանում է նույնիսկ իմ ամենաչնչին հաջողությամբ:

-Ո՞րն է բեմարվեստի մարդու ամեակարևոր առանձնահատկությունը:

-Կարծում եմ` տեսակը, «շարմ» ասվածը: Դու կարող ես դաշնամուրի ստեղները սկսել և ավարտել քո հզոր դիապազոնով, բայց չունենալ տեսակ, որը քեզ կառանձնացնի մնացյալ հզոր տվյալներ ունեցող երգիչներից: Այնպես որ, յուրաքանչյուր արտիստի ամենակարևոր առանձնահատկությունը տեսակն է:

-Էկրանից միշտ ժպտերես եք, կենսախինդ: Իրականում բնավորությամբ ինչպիսի՞ն եք:

-Իձ մոտ հաճախակի են առանց որևէ պատճառի տրամադրության կտրուկ տատանումներ լինում: Առանց պատճառի կարող եմ տխրել, բայց վայրկյաններ անց կրկին վերադառնալ հին ժպտերես Նարեին: Իսկ հիմնականում ավելի հանգիստ բնավորություն ունեմ, նաև, փորձում եմ ամեն ինչին լավատեսորեն նայել, լավատեսություն փոխանցել: Չեմ սիրում մելանխոլիկ մարդկանց, նրանց շրջապատում շնչահեղձ եմ լինում: Ես ժպտերես եմ թե́ առօրյայում, թե́ բեմում: Մարդիկ սովոր չեն և չեն սիրում ինձ առանց ժպիտի տեսնել: Երբ լուրջ դեմքով եմ լինում, անընդհատ հարցնում են. «Վատառո՞ղջ ես, ինչ-որ բա՞ն է պատահել» (ժպտում է):

-Ձեզ համարո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ, թե՞ առանձնացնում եք շոու-բիզնեսից:

-Եթե ես երգում եմ և հեռուստատեսությամբ ցուցադրվում են իմ երգերը, ինքնըստինքյան ընդգրկվում եմ շոու-բիզնես ասվածի մեջ: Այլ հարց է, որ ինքս ինձ երբեք դրա մի մասնիկը չեմ համարել: Անելով իմ սիրած գործը` ես ոչ-ոքի հետ չեմ մրցում: Բնականաբար, շոու-բիզնեսային դեմքերից ետ մնալու մտավախություն չունեմ: Երբեք չեմ էլ ձգտել շոու-բիզնեսում «սարեր շուռ տալ»: Ես գումար աշխատելու համար չէ, որ երգում եմ, այլ ներսումս պահանջ ունեմ երգելու, երգով խոսելու: Կարծում եմ` երաժշտությունն ինձ հետ է ծնվել:

-Երբևէ մտածե՞լ եք երկրորդ մասնագիտություն ստանալու մասին:

-Այո, բայց դրա մասին գիտեն միայն ինձ շատ մտերիմ մարդիկ. երազում էի բժշուհի դառնալ, բայց երբ գլխի ընկա, որ կարող եմ փորձել, արդեն ուշ էր…

-Ինչո՞ւ:

-Բժշկությունը երկար տարիների ուսումնասիրություններ ու փորձ է պահանջում: Երբեմն ինքս ինձ հույս տալու համար ասում եմ. «Մարդը չի կարող մի քանի մասնագիտություններով փայլել: Փնտրիր և գտիր քոնը և դրանում կատարելագործվիր»:

-Մեր երգիչ-երգչուհիներից շատերն աշխատում են ակումբներում, ռեստորաններում, նաև ընդունում են հարսանիքներում երգելու առաջարկներ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին: Ի՞նձ է թվում, թե դեռևս խուսափում եք նման մասնակցություններից:

-Միանշանակ, չեմ խուսափում: Ինքս չեմ աշխատում, քանի որ չունեմ համապատասխան երգացանկ: Բայց ասեմ, որ շատ եմ հարգում այն երգիչ-երգչուհիներին, ովքեր ակումբներում երգում են, այլ ոչ թե մի քանի «քիթը բարձր» «դեմքերի» նման տանը նստում և ասում` լավ է անգործ մնալ, քան ակումբներում երգել: Նրանք այդպես տարիներ շարունակ «դոփում» են նույն տեղում: Ես այդպիսիներին կասեմ. դուք չեք էլ պատկերացնում, թե օրական որքան մեծ չափաբաժնով են իրենց սիրված ու գնահատված զգում այդ արտիստերը: Ամեն օր իրենց երգով լցնում են տասնյակ երեկույթներ և ուրախացնում մարդկանց: Մեղադրել արտիստին, որ նա օգտվում է ֆինանս ապահովող միակ աղբյուրից, սխալ է: Տարիներ առաջ կազմակերպվող հավաքական համերգներն այսօր տեղափոխվել են ակումբներ: Այնպես որ պետք չէ վարկաբեկել երգչին այն բանի համար, որ նա իր տաղանդի դիմաց վարձատրվում է:

-Ըստ Ձեզ, այսօր երիտասարդները երաժշտական ո՞ր ոճով են հետաքրքրված:

-Կարծում եմ` ամենազանազան, և դա ինձ ուրախացնում է: Մեր օրերում ամեն մեկն ընտրում և լսում է այն երաժշտական ոճը, որում ինքն իրեն է գտնում: Պատկերացնո՞ւմ եք` որքան անհետաքրքիր կլիներ, եթե բոլորը լսեին նույն բանը: Կցանկանայի, որ թախծագին երգերին, որոնք, ի դեպ, մեր ազգը բավարար չափաբաժնով արդեն ընդունել է, հաջորդեին ռիթմիկ, ուրախ հնչողությամբ երգեր:

-Նարե, այժմ Գյումրիո՞ւմ եք ապրում:

-Ես Գյումրիում երբեք չեմ ապրել: Ծնվել եմ Հոկտեմբերյան քաղաքում, ապրում եմ Մեծամորում: Պարզապես իմ առաջին քայլերը սկսել եմ Գյումրիի «Դեղձանիկ» համույթում: Անչափ սիրում եմ Գյումրին և անձնագրով էլ Գյումրիի քաղաքացի եմ (ժպտում է): Հեռակա կարգով սովորում եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ընտանիքս բաղկացած է 5 հոգուց. Հայրս մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց դեռևս ցանկություն չի հայտնել ինձ համար տեսահոլովակ նկարահանել: Ի դեպ, հենց նոր նկատեցի այդ հանգամանքը… Մայրս գրադարանավարուհի է, սակայն աշխատում է Հոկտեմբերյանի զինվորական զորամասերից մեկում` որպես շտաբի գործավարուհի: Քույրս հոգեբան է: Իսկ եղբայրս իմ հպարտությունն է, ով ներկա պահին ծառայում է Արցախում` մնացած դիրքապահների հետ անառիկ պահելով Արցախի սահմանները:

-Գեղեցիկ և տեսանելի աղջիկ եք, զարմանալի է, որ անձնական կյանքում նորություններ չունեք: Թե՞ խնամքով թաքցնում եք նորությունը:

-Շնորհակալ եմ… Միշտ չեմ սիրել անձնական կյանքս հանրայնացնել, սակայն մեր օրերում դժվար է այն խնամքով թաքցնելը: Այսօր մարդիկ կարող են քո անձնական կյանքի վերաբերյալ քեզանից շատ ինֆորմացիա ունենալ (ժպտում է): Բայց երբ գա այն ժամանակը, երբ կունենամ հնչեղ նորություն, անձնական կյանքում` էական փոփոխություն, կբարձրաձայնեմ: Այժմ նախընտրում եմ լռությունը:

-Իսկ կարևորո՞ւմ եք Ձեր երկրորդ կեսի մասնագիտությունը:

-Ե́վ այո, և́ ոչ: Անկեղծ ասած` երբեք չէի մտածել այդ մասին, հստակ կդժվարանամ պատասխանել:

-Նարե, հաճախ երգարվեստի մեր ներկայացուցիչները հայտնվում են դերասանի կարգավիճակում: Երբևէ նման առաջարկ ստացե՞լ եք:

-Այո, ժամանակին «Շանթ» հեռուստաըկերությունից առաջարկ ստացա «Անուրջներ» հեռուստասերիալում կերպարանավորելու «Նարեի» դերը: Կանչեցին քասթինգի… Կարծում եմ, այն ժամանակ տարիքով փոքր լինելու պատճառով չէի կարող կերպարը ներկայացնել իր ողջ խորությամբ: Բացի այդ, եթե քասթինգին մասնակցում էր նաև Էթերի Ոսկանյանը, ում իր աշխատանքում պրոֆեսիոնալ եմ համարում և դրանում համոզվեցի հետագայում, կարծում եմ, պարզ էր, որ դերասանական ոչ մի փորձ չունեցող Նարեն միանշանակ չէր կարող իրեն գտնել սերիալի գլխավոր հերոսուհու դերում:

-Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Ես շատ տարբեր ընկերներ ունեմ` երգչուհի, դերասանուհի, պարուհի, բժշկուհի, հոգեբան… Լավ ու բարի ընկերների պակաս չունեմ:

-Նրանք հաճա՞խ են Ձեզ շոյիչ խոսքեր շռայլում:

-Այո, և ինձ համար հաճելի է նրանցից լսել «Դու մեր ձեռքբերումն ես» արտահայտությունը: Ես էլ համարում եմ, որ նրանք են իմ ձեռքբերումները:

-Կոլեգան կարո՞ղ է լավ ընկեր լինել:

-Միշտ կարող է թվալ, որ գործընկերդ չի կարող իսկական ու անկեղծ ընկեր լինել: Ես դա հերքում եմ, իմ լավագույն ընկերներուհիները երգչուհիներ են:

-Սիրո՞ւմ եք կիսվել, անկեղծանալ ընկերների հետ: Կամ, գուցե կա ինչ որ մե՞կը, ում հետ ավելի անկեղծ եք:

-Ճիշտն ասած` երբեմն ընկերներս նեղանում են` ասելով, որ շատ արտահայտվող մարդ չեմ: Բայց ես ջրի նման թափանցիկ եմ և առանձնապես գաղտնիքներ չունեմ: Նաև, չեմ սիրում մարդկանց ականջները «լցնել», հոգնեցնել` ինձ համար անկեղծության ժամ ապահովելով: Եթե անկեղծանում եմ, ապա միայն այն դեպքում, երբ անձամբ են հետաքրքրվում տվյալ թեմայով:

-Ներողամի՞տ եք:

-Շատ: Կարող եմ ներել նույնիսկ այնպիսի բաներ, որոնք սկզբից աններելի էին թվում: Կարող եմ վիճել և 15 րոպեից մոռանալ այդ մասին: Եթե որևէ մեկին նեղացնում եմ, օրերով չեմ քնում, գլուխս բարձին դնելիս` միայն այդ մասին եմ մտածում:

-Ներողություն խնդրո՞ւմ եք:

-Բնականաբար, հաջորդ օրն իսկ ներողություն եմ խնդրում` անկախ նրանից, մեղավոր եմ, թե ոչ: Ես հիշաչար չեմ և գիտեմ, որ մարդը սխալական է: Չէ՞ որ Աստված ներում է նույնիսկ ամենաաններելի մեղքերը:

-Ինչի՞ց եք առավել շատ հիասթափվում:

-Ստից, կեղծիքից, անարդարությունից:

-Նարե, կա՞ մի օր, որին ամենաշատն եք սպասում կյանքում:

-Եթե անկեղծ, ապա այս պահին միայն եղբորս վերադարձին եմ սպասում: Թեմայից մի փոքր շեղվելով` ցանկանում եմ համբերություն և խաղաղություն մաղթել առաջնագծում մեր բոլորի խաղաղ քունն ապահովող դիրքապահ արծիվ զինվորներին: Անչափ հպարտ եմ նրանցով ու պարտական եմ նրանց: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում Այսօր, 11:43 Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան Այսօր, 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ

Տվյալ բաժնի վերջին նյութերը