13/05/2015 16:20
Գյումրիում ավարտվեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը
2015թ. ապրիլի 10-30-ը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը, նվիրված՝ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:
Այս տարի ևս մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:
Միայն մասնակիցների քանակը և մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական և երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին այս տարի մասնակցեցին շուրջ 2800 մարդ , որից 721-ը՝ աշխարհի 36 երկրներից, մնացածը Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Մրցույթի 14 անվանակարգերում մասնակցում էին երաժիշտ-կատարողներ մի շարք երկրներից: